Լրահոս

05.03.2010 17:49


Վ. Կարապետյան. «Թուրքիան կփորձի բազմապատկել ճնշումն ԱՄՆ–ի վրա՝ ակտիվացնելու նրա ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ»

Վ. Կարապետյան. «Թուրքիան կփորձի բազմապատկել ճնշումն ԱՄՆ–ի վրա՝ ակտիվացնելու նրա ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման  ուղղությամբ»

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը կմտնի՞ ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստ՝ ասել է՝ բնականաբար, ոչ։

-Առաջին՝ արձանագրությունների հրապարակումից հետո կողմ և դեմ քվեարկած կոնգրեսականների հարաբերակցությունը նվազել է, երկրորդ՝  Քլինթոնը հայտարարել է, որ Օբաման փոխել է իր դիրքորոշումը Ցեղասպանության հարցում։ Եվ այս ամենի համար մենք պետք է շնորհակալ լինենք այն դիվանագետներին և քաղաքական գործիչներին, որոնք  նախաձեռնել էին հայ-թուրքական արձանագրությունները,-նշել է նա։

Այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, նա պատասխանել է, թե կարծում է, որ հաշվի առնելով Թուրքիայի ջղաձիգ արձագանքն ու սպառնալիքներն ԱՄՆ-ի ուղղությամբ՝ ենթադրվում է, որ Թուրքիան կփորձի օգուտներ քաղել։

-Նա կփորձի բազմապատկել ճնշումն ԱՄՆ-ի վրա՝ ակտիվացնելու վերջինիս ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  ուղղությամբ։ Ես ակնկալում եմ, որ Ղարաբաղի հարցում ակտիվացում կլինի,  Ցեղասպանության ճանաչման բանաձևն այլևս կանգ կառնի և հաջորդ ատյանում չի լինի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը