Լրահոս

05.03.2010 17:28


Ա. Սարգսյան. «Չեմ կարծում, որ Թուրքիան գնալու է այնպիսի քայլի, որը վտանգի տակ դնի ընդհանրապես իր գոյությունը»

Ա. Սարգսյան. «Չեմ կարծում, որ Թուրքիան գնալու է այնպիսի քայլի, որը վտանգի տակ դնի ընդհանրապես իր գոյությունը»

«Հիմնավորվա՞ծ է այն տեսակետը, թե Թուրքիան Ադրբեջանին բացահայտ պատերազմի է հրահրում» «7օր»-ի հարցին Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է, թե շատ արագ հետևություններ անել պետք չէ, որովհետև ամեն  մի քայլ ու գնահատական կարող է նոր մթնոլորտ ստեղծել, որը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ.

-Այո՛, ցանկացած արկածախնդրության Ադրբեջանը պատրաստ է, բայց միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ ոչ միայն Թուրքիան, այլ նաև առնվազն Միացյալ Նահանգները պաշտպանելու են իրենց դիրքորոշումերը։ Ադրբեջանն այսօրվա դրությամբ այդ իրավունքները և հնարավորությունները չունի։ Չեմ կարծում, որ Թուրքիան գնալու է այնպիսի քայլի, որը վտանգի տակ դնի ընդհանրապես իր գոյությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը