Սաուդյան Արաբիան առաջարկել է հարձակվել Լիբանանի վրա
«WikiLeaks»-ի հրապարակած ամերիկյան դիվանագետների ճեպագրերը վկայում են, որ Սաուդյան Արաբիան առաջարկել է ռազմական ներխուժում իրականացնել Լիբանան, որպեսզի ոչնչացնի շիաների Հզբոլահ խմբավորումը, որին աջակցում է Իրանը։
Ըստ փաստաթղթերի՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Սաուդ ալ-Ֆայսալը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին արաբական զինված ուժերի ստեղծման ծրագիր է ներկայացրել, որով նախատեսվում է, ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից օդային ու ծովային աջակցություն ստանալու պայմանով, ներխուժել Լիբանան։

ԱՄՆ-ն թերահավատորեն է վերաբերվել այդ ծրագրին։