Լրահոս

28.10.2018 13:10


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է հանկարծամահ եղել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է հանկարծամահ եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:

Հիվանդանոց մեկնած ոստիկանութան Շենգավիթի բաժնի օերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ալեքս Համբարձումյանն էր, իսկ Հ. Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը