Լրահոս

09.02.2011 14:22


Ա.Մելիքյան. «Լրատվամիջոցների ազատ գործունեության համար շատ խնդիրներ կան»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակի մասին ԽԱՊԿ տարեկան զեկույցը։

Ներկայացված զեկույցում լրատվամիջոցների գործունեության իրավական դաշտը գնահատվել է մասամբ ազատ։ Վիճահարույց են համարվել հետևյալ հարցերը՝ իրավակիրառական պրակտիկան, դատական համակարգի անկատարությունը, ԶԼՄ-ներին առնչվող գործերը քննելիս դատարանների աչառությունը։

Փորձագետների կարծիքով՝ տնտեսական ոլորտը առհասարակ անազատ վիճակում է գտնվում, որտեղ թմբկահարույց են համարվում լրատվամիջոցների սեփականության ոչ թափանցիկության, ԶԼՄ-ների սեփականության կենտրոնացվածության և նրանց նկատմամբ գովազդի և դրամական օժանդակության միջոցով վերահսկողության սահմանմանը վերաբերող հարցերը։

-Քաղաքական առումով ԶԼՄ-ների գործունեության մեջ ևս լուրջ խնդիրներ կան, որոնցից կարևորագույնը այն է, որ լրատվամիջոցների հրապարակումների բովանդակությունը կախված է իշխանության կամ այլ խմբերի շահերից,-նշել է ԽԱՊԿ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը