Լրահոս

11.01.2011 13:24


Լ. Պիպոյան. «Հավաքվում են միասին ու բարիանում են մարդիկ այդ օրը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նոր տարվա տոների մասին՝ երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն ասել է, թե իր համար դեռ փոքրուց այդ տոնը նույնացվել է հրաշքների, երազանքների իրականացման և կախարդանքի հետ։ Իսկ տոնական ճոխ և առատ սեղաններին անդրադառնալով՝ նա նշել է.

-Բարեկեցության, բարիքի, այսինքն կյանքի կայունության, բարգավաճման ցանկություն են ունենում, դրա համար են այդ օրվան պատրաստվում և առատ սեղան դնում։

Բանախոսը նաև հավելել է, թե տոնի հետ կապված՝ տխրում է միայն այն պատճառով, որ չեն լինում երգ ու պար, առհասարակ շարժում չի լինում, սակայն դրա մեջ էլ կա ինչ-որ դրական տարր.

-Հավաքվում են միասին ու բարիանում են մարդիկ այդ օրը։

Այս խորագրի վերջին նյութերը