Լրահոս

05.03.2010 14:32


Հայաստանում կոռուպցիայի բացահայտման դեպքերն աճել են

Հայաստանում կոռուպցիայի բացահայտման դեպքերն աճել են

Ոստիկանության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ տարվող պայքարի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում վերջին տարիներին հանրապետությունում կոռուպցիայի բացահայտման բավական մեծ աճ է գրանցվել։

Եթե 2007-ին իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում գրանցվել էր 171 կոռուպցիոն հանցագործություն, ապա 2008-ին գրանցվել է 392, իսկ 2009-ին այդ ցուցանիշն աճել է 158 դեպքով կամ 40,3%-ով և հասել 550-ի: Նշված 550 հանցագործություններից 418-ը կամ 76%-ը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության կողմից, ընդ որում՝ 81-ը կամ 14%-ը՝ ԿՀԴՊ ԳՎ-ի:
2009-ին Հայաստանի Հանրապետությունում գրանցված 550 կոռուպցիոն հանցագործություններից 90-ը յուրացման, 10-ը՝ առևտրային կաշառքի, 159-ը՝ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, 95-ը՝ պաշտոնական կեղծիքի, 79-ը՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և չարաշահելու, 56-ը՝ կաշառակերության, 52-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, 8-ը՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, 1-ը խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դեպքեր են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը