Լրահոս

27.10.2018 18:48


«Ռոյալ» ռեստորանի մոտ բախվել են «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը

«Ռոյալ» ռեստորանի մոտ բախվել են «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն:

Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «GAZ-53» մակնիշի (վարորդը` Վ. Շ.) ավտոմեքենան և մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Ղ.): Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը