ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը Գյումրիում տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել՝ ծայրահեղ կոսմոպոլիտիզմից ու թուրքասիրությունից մինչև ազգային զուսպ ոգևորություն:
«Կովկասյան կենտրոնի» տնօրեն Արտուշ Մկրտչյանը բանաձևի ընդունման լուրը, մեղմ ասած, ոգևորությամբ չի ընդունել. ավելին՝ կարծում է, որ սրանով հարված է հասցվել Հայաստանի քաղաքական և հատկապես տնտեսական շահերին:
«Եթե անկեղծ լինենք, զգայականից ու հուզականությունից դուրս գանք և խնդիրը դիտարկենք քաղաքական և տնտեսական հարթությունում, ապա կարծում եմ, որ որոշումը բխում էր ոչ այնքան Հայաստանի, որքան Սփյուռքի որոշ հատվածի շահերից:
Սփյուռքը պատմական արդարության վերականգնման խնդիր ունի, որտեղ գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչումն է. սա իրենց համար առաջնահերթություն է, իսկ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն իրենց համար բարոյական հաղթանակ էր: Սակայն այսօր անձնապես ինձ (և, իմ կարծիքով, Հայաստանում շատերին) հետաքրքիր է երկրի զարգացման քաղաքականությունը, տնտեսական վիճակը, հարաբերությունների հաստատումը, քան թե այլ հարցերով զբաղվելը»,-կարծիք է հայտնում «Կովկասյան կենտրոնի» տնօրեն Արտուշ Մկրտչյանը:
Իսկ «7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս որոշումով վերջակետ դրվի հայ-թուրքական վերջին շրջանի «սիրավեպին», Արտուշ Մկրտչյանը պատասխանել է. «Եթե մարդկայնորեն ենք նայում, ապա սա, իրոք, փակուղի է: Նման ցնցումները պղտորում են մարդու միտքն ու երկկողմ հարաբերությունները։ Հազիվ էինք մի քանի քայլ արել: Չէ՞ որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին աջակցում էին շատ լուրջ երկրներ, իսկ Հայաստանն ու Թուրքիան պատրաստակամություն էին հայտնել վերացնել դարավոր թշնամանքը և նորմալ հարաբերություններ հաստատել: Սակայն ես հուսով եմ, որ 2-3 ամսից ցնցումները կանցնեն, և ամեն ինչ կնորմալանա: Ամեն ինչ իր ժամանակին պետք է տեղի ունենա»:
Նույն հարցի կապակցությամբ պատմաբան Արշավիր Գասպարյանը կարծիք է հայտնել, որ դեռևս շուտ է վերջակետի մասին խոսելը. «Չեմ կարծում, որ վերջակետ լինի, որովհետև դա դեռ ոչ մի լուրջ հարված չի հասցնում Թուրքիայի ազգային շահերին: Դեմ չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ ի հաշիվ մեր ազգային, կենսական շահերի ոտնահարման: Ըստ էության, մենք այսօր ճաշակում ենք հայ-թուրքական հարաբերություններում թուրքերի առաջ քաշած նախապայմանների դառը պտուղները»:
Միաժամանակ Արշավիր Գասպարյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ամերիկացի կոնգրեսականներից՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը. «Ես ավելին չեմ սպասում, քանզի մենք դրա դառը փորձն ունեինք դեռ 2 տարի առաջ: Հերթական անգամ Միացյալ Նահանգները խաղարկում է հայկական խաղաքարտը: Ընդունած բանաձևը դեռ չի նշանակում, թե այդ հարցը կհասնի Կոնգրես, առավել ևս՝ ներկա պայմաններում, երբ թուրքերն օգտագործում են հայ-թուրքական սահմանի բացման հարցը Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով:
Զգուշացե՛ք կոնգրեսականներից

Դերենիկ Մալխասյան
Գյումրի