Լրահոս

26.10.2018 22:55


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը բաց է երթևեկության համար:

Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ):

Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս քաղաքներում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը