Լրահոս

26.10.2018 11:59


Մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Հ. Բ.) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդը՝ Ա. Փ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը