Լրահոս

26.10.2018 08:30


Բախվել են անհատ ձեռներեցի BMW-ն ու ՀՀ ՊՆ զորամասի ծառայողի 06-ը. կան վիրավորներ

Բախվել են անհատ ձեռներեցի BMW-ն ու ՀՀ ՊՆ զորամասի ծառայողի 06-ը. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:50-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 16 շենքի դիմաց բախվել են Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա Սմբատ Ղազարյանի վարած BMW մակնիշի 41 TT 100 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Սողոմոնյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 CV 568 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ղազարյանի ուղևոր, Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Նոնա Գրիգոյանն ու Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Բեգլարյանը տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Ղազարյանը անհատ ձեռներեց է, իսկ Ա. Սողոմոնյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը