Լրահոս

25.10.2018 19:48


Մուրճով ծեծի է ենթարկել 80–ամյա քաղաքացուն, իսկ հետո՝ թալանել տունը

Մուրճով ծեծի է ենթարկել 80–ամյա քաղաքացուն, իսկ հետո՝ թալանել տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Վերնաշեն գյուղի բնակիչ, 80-ամյա Ֆելիքս Առաքելյանը և հայտնել, որ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված անձը իր տան պատուհանի փեղկը բացելու միջոցով մտել է տուն, ծեծի ենթարկել իրեն և մուրճով մի քանի անգամ հարվածել դեմքին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել, որից հետո իր տանից հափշտակել է 210 հազար դրամ և 2 թանկարժեք կոնյակ:

Ֆ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը