-Ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահի կեցվածքը ոչ թե «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցներով արտահայտվի, այլ պաշտոնապես փոխանցվի,- «Ուրբաթ» ակումբում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանը որոշել է նախաձեռնող լինել, ապա մինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը պետք է նախաձեռներ նաև կոնգրեսականներին պաշտոնապես փոխանցելը, որ այդ բանաձևը չի խանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
-Մենք լսել ենք կոնգրեսականներից, որ չհասկացանք՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի դեսպանատան կողմից մեզ պաշտոնապես ոչինչ չի փոխանցվել։ Ես չեմ մեղադրում դեսպանատանը։ Պարզապես դեսպանատանը չի՛ հանձնարարվել, վերջինն էլ չի՛ արել։ Ուրեմն պետք է ավելի ակտիվ լինել,- նշել է Կ. Մանոյանը,- այդ իմաստով լավ է, որ երեկ մեր արտգործնախարարն արագ արձագանքեց։ Հիմա կարող է բավարարի կամ չբավարարի այդ արձագանքը, բայց առնվազն արագ արձագանքեց։
Կ. Մանոյանը ճիշտ է համարում նաև, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակուղարկի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ նշելով, որ ակնկալում ենք, որ հարցը շուտով քվեարկության դրվի։
Հովիկ Աբրահամյանը Ներկայացուցիչների պալատի նախագահին նամակ կգրի՞
-Ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահի կեցվածքը ոչ թե «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցներով արտահայտվի, այլ պաշտոնապես փոխանցվի,- «Ուրբաթ» ակումբում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանը որոշել է նախաձեռնող լինել, ապա մինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը պետք է նախաձեռներ նաև կոնգրեսականներին պաշտոնապես փոխանցելը, որ այդ բանաձևը չի խանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
-Մենք լսել ենք կոնգրեսականներից, որ չհասկացանք՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի դեսպանատան կողմից մեզ պաշտոնապես ոչինչ չի փոխանցվել։ Ես չեմ մեղադրում դեսպանատանը։ Պարզապես դեսպանատանը չի՛ հանձնարարվել, վերջինն էլ չի՛ արել։ Ուրեմն պետք է ավելի ակտիվ լինել,- նշել է Կ. Մանոյանը,- այդ իմաստով լավ է, որ երեկ մեր արտգործնախարարն արագ արձագանքեց։ Հիմա կարող է բավարարի կամ չբավարարի այդ արձագանքը, բայց առնվազն արագ արձագանքեց։
Կ. Մանոյանը ճիշտ է համարում նաև, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ ուղարկի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ նշելով, որ ակնկալում ենք, որ հարցը շուտով քվեարկության դրվի։
7or.am