ՀՅԴ անդամ. «Օբաման բոլորին քննադատում էր, բայց հիմա նո՛ւյնն է անում»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևի կետերից մեկով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում օգտագործել ցեղասպանություն բառը։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, այսօր լրագրողներին ասել է, որ այդ բանաձևն ԱՄՆ նախագահի համար պարտավորեցնող չէ։
-Սա ընդամենը բանաձև է, սա իրավական արժեք չունի. սրա արժեքը բացառապես քաղաքական է, և քաղաքական արժեքը որոշում են կողմերը։ Եթե Թուրքիան հանկարծ մի օր ասի, որ չեմ տեսնում՝ ինչ եք անում, այս բանաձևն այլևս քաղաքական արժեք էլ չի ունենա,- հայտարարել է Կ. Մանոյանը.
-Օբաման բանաձևի սպասելու անհրաժեշտություն չունի, որպեսզի ասի։ Անցած տարի էլ պատճառը հայ-թուրքական բանակցությունները չէին, այս տարի էլ, եթե Օբաման չօգտագործի, էլի պատճառը հայ-թուրքական բանակցությունները չեն լինի։ Ստացվում է, որ Օբաման բոլոր իր նախորդ նախագահներին քննադատում էր, որ Ամերիկային պետք է մի նախագահ, որ այս բանի մասին ճիշտը խոսի։ Բոլորին քննադատում էր, բայց հիմա ի՛նքը չի ասում, նո՛ւյնն է անում։ Բայց, ի տարբերություն մյուսների, չի ասում, որ գիտե՞ք՝ վախենում ենք. սպառնում են թուրքերը մեր շահերին, այլ ասում են՝ իրենք խոսում են իրար հետ, չխանգարենք։ Սա պատրվակ է։ Եթե չունենա այդ պատրվակը, ինքը կդժվարանա արդարանալու, թե ինչու չի ասում, և այս պատրվակն է, որ պետք է իր և մնացածի ձեռքից վերցվի, որովհետև նույն պատրվակը սկսել է տալ նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

7or.am