Լրահոս

25.10.2018 09:48


ՃՏՊ Գրիգոր Լուսավորիչ փողոցում. կան տուժածներ

ՃՏՊ Գրիգոր Լուսավորիչ փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 9 հասցեում բախվել են «Honda Odyssey» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1988 թ.), «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.), «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա., ծնված 1979 թ.), «Volkswagen Crafter» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., ծնված 1993 թ.), «Opel Vectra A» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1974 թ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1970 թ.) ավտոմեքենաները:

Ա. Մ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Մ. Մ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Հ. Ա.-ն՝ «Արմենիա» ՀԲԿ. վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը