Լրահոս

25.10.2018 08:44


Երևանի 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

Երևանի 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

Հոկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ում ինքնությունը ոստիկաններն ու քննիչները պարզում են, նշված շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը