ՀԴԿ նախագահին զվարճացնում է Թուրքիայի քաղաքականությունը
-Ինձ որոշակիորեն զվարճացնում է Թուրքիայի քաղաքականությունն այն առումով, որ թուրքերը կարծեք թե հատուկ փորձում են ամբողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Ցեղասպանության փաստի վրա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը,-ինքնին հասկանալի է, որ աշխարհը ճանաչում է Ցեղասպանության հարցը։ Եթե թուրքերն իրենց դեսպանին հետ չկանչեին կոնսուլտացիաների համար, հավանաբար մամուլում այդպիսի մեծ արձագանք չէր լինի, որովհետև հանձնաժողովն ընդունել է, այն էլ՝ մեկ ձայնի առավելությամբ։
ՀԴԿ նախագահն ասել է, թե այսօրվա Թուրքիայի ղեկավարությունն իրեն նմանեցնում է երիտթուրքերին այն առումով, որ, ինչպես Գյուլն է ասել իր հայտարարության մեջ, նա համարում է, որ թուրք ժողովրդի նկատմամբ անարգանք է եղել, երբ ընդունվել է բանաձևը։
-Հայերիս համար երեկ մի շատ կարևոր դաս եղավ. մենք պետք է հասկանանք, որ թուրքերի խոսքերը ոչ մի համեմատության մեջ չեն մտնում գործերի հետ,-ասել է Արամ Սարգսյանը։

7or.am