Լրահոս

05.03.2010 14:37


Արմեն Ռուստամյան. «Պետք է մենք էլ ազդվենք»

Արմեն Ռուստամյան. «Պետք է մենք էլ ազդվենք»

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման մասին խոսելիս ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ դա կարող է ԱՄՆ-ի ձեռքին Թուրքիայի վրա ճնշման գործիքի նշանակություն ունենալ, քանի որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք է նաև ԱՄՆ-ին։

-Սակայն եթե հայ-թուրքական գործընթացը պետք է ձախողվի հենց այսպիսի քայլերով, թող օր առաջ ձախողվի։ Մենք «ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժ ենք, և սա պայքարի դաշտերից մեկն է, որտեղ պետք է պայքարել, որ այս արձանագրություններն այս ձևով չվավերացվեն։ Թող օր առաջ վերջանա այս հարցը, և մենք դուրս գանք այս անորոշությունից։ Մենք այսօր Թուրքիայի խաղն ենք խաղում,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է նաև, որ այս գործընթացը պետք է էապես ազդի հայկական կողմի պաշտոնյաների պահվածքի և վավերացման գործընթացի վրա. «Եթե թուրքերն ասում են՝ դա մեր վավերացման վրա է ազդելու, մեր վրա չի՞ ազդում ընդհանրապես ոչ մի բան։ Պետք է տեսնենք՝ ինչ կատարվեց, և մենք էլ ազդվենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը