Սամվել Կարապետյան. «Թե մեզ ի՞նչ կտա այդ որոշումը, մեզնից է կախված»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ ղեկավար ՍամվելԿարապետյանը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման մասին, ասել է, թե պատմությունն ապացուցել է, որ բարոյականությունն ամեն տեսակ շահերից վեր է, և այս որոշումը ևս մեկ անգամ դա վերահաստատել է։
-Այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամենաազնիվ, ամենաճիշտ ճանապարհը բարոյականության ճանապարհն է։ Թե մեզ ի՞նչ կտա այդ որոշումը, մեզնից է կախված։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ը մի շատ կարևոր քայլ արեց, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է մեր կեցվածքն ու պահվածքը, թե տարբեր երկրների շահերի բախման հետևանքով նրանց՝ միմյանց միջև ինչ-որ բան կիսել-չկիսելու արանքում մենք ինչքա՞ն պատրաստ կարող ենք գտնվել, որովհետև սրանք, ամեն դեպքում, ցնցումների են բերելու։ Այդ ցնցումներից պետք է ուղղակի նվազագույն կորուստներով դուրս գալ, և, ինչո՞ւ չէ, նոր հաղթանակներով ազատագրված հայրենիք ունենալ։ Մեր նախնիների չարած գործերը ծառացել են մեր ուսերին, և պետք է ճիշտ գնահատենք օրվա ամեն մի վայրկյանն ու իրավիճակը և, ըստ այդմ, կարողանանք անկորուստ մնալ և որոշ ձեռքբերումներ ունենալ,-նշել է նա։
Սամվել Կարապետյան. «Թե մեզ ի՞նչ կտա այդ որոշումը, մեզնից է կախված»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ ղեկավար Սամվել Կարապետյանը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման մասին, ասել է, թե պատմությունն ապացուցել է, որ բարոյականությունն ամեն տեսակ շահերից վեր է, և այս որոշումը ևս մեկ անգամ դա վերահաստատել է։

7or.am