Լրահոս

24.10.2018 09:01


Երևանում բախվել են Nissan-ն ու Երազը. մահացածի պարանոցը ամբողջովին վնասված է և արյունով պատված

Երևանում բախվել են Nissan-ն ու Երազը. մահացածի պարանոցը ամբողջովին վնասված է և արյունով պատված

Հոկտեմբերի 23-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երազ մակնիշի 35 CZ 943 համարանիշի և Nissan մակնիշի 35 ԼR 578 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքո՞վ է մահացել և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնութունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը