«Երկիր» միություն. «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը»
Վիքիլիքս կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց» մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում' արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախքահայությանակտիվելույթներիմարմանիրականպատճառը 2006-08թթ. վրացուժայինկառույցներիկողմիցջավախքահայքաղաքականակտիվիստներինկատմամբանօրինականհամակարգայինհետապնդումներիիրականացումնուհայաբնակշրջաններումոստիկանականռեժիմիհաստատումնէ:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է և «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների և նամակների միջոցով, նաև անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների վրա, սակայն ապարդյուն:
Ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախքահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սաակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու և Վրաստանի' որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում' հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա:
ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաև արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում:
«Երկիր» միություն. «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը»
Վիքիլիքս կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց» մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում' արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախքահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ անօրինական համակարգային հետապնդումների իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է և «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների և նամակների միջոցով, նաև անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների վրա, սակայն ապարդյուն:
Ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախքահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սաակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու և Վրաստանի' որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում' հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա:
ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաև արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում:
«Երկիր» միություն