Սոցիոլոգ. «Թուրք–ամերիկյան հարաբերություններում բանաձևի ընդունումը մեծ փոփոխություններ չի բերի»
-Թուրք-ամերիկյան հարաբերություններում բանաձևի ընդունումը մեծ փոփոխություններ չի բերի, որովհետև այդ հարաբերությունները խիստ բազմաշերտ ու բազմազան են։ Ես կարծում եմ, որ նրանք լեզու կգտնեն իրար հետ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա՝ ասել է սոցիալական իրավունքի Եվրոպայի կոմիտեի անդամ, սոցիոլոգ ԼյուդմիլաՀարությունյանը։
Նրա խոսքերով՝ չնայած որ մեծ տեղաշարժեր չեն սպասվում, թուրքերն այս ամենից որոշակի ռեսուրս ստացան։
-Մի՛ մոռացեք, որ ռազմական բազայի բանակցություններն ամեն 6 ամիսը մեկ են, թուրքերն այդ ռեսուրսը լայնորեն օգտագործում են, և հնարավոր է՝ ամերիկացիները որոշակի զիջումներ ուզենան անել։ Զիջումներ՝ հավասարակշռելու Ամերիկայի դիրքն այս անցուդարձում,-նշել է Լյուդմիլա Հարությունյանը։
Սոցիոլոգ. «Թուրք–ամերիկյան հարաբերություններում բանաձևի ընդունումը մեծ փոփոխություններ չի բերի»
-Թուրք-ամերիկյան հարաբերություններում բանաձևի ընդունումը մեծ փոփոխություններ չի բերի, որովհետև այդ հարաբերությունները խիստ բազմաշերտ ու բազմազան են։ Ես կարծում եմ, որ նրանք լեզու կգտնեն իրար հետ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա՝ ասել է սոցիալական իրավունքի Եվրոպայի կոմիտեի անդամ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը։

7or.am