Լրահոս

05.03.2010 13:13


Հունան Պողոսյանը հայ պաշտոնյաների ունեցվածքի մասին հրապարակումներին լուրջ չի վերաբերվում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն անդրադարձել է հայ պաշտոնյաների ունեցվածքի մասին ռուսական լրատվամիջոցների հրապարակված տվյալներին, որոնց անդրադարձել էր նաև տեղի մամուլը։ «Դրանք ընդամենը լրագրողական ենթադրություններ են»,-ասել է Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ այդ հրապարակումներին լուրջ չի վերաբերվում։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության պետը նշված հրապարակումները չի դիտարկում որպես տնտեսական հանցագործության վերաբերյալ ահազանգ։

Այս խորագրի վերջին նյութերը