Լրահոս

05.03.2010 12:25


Ռ.Հայրապետյանը դարձել է «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-Ի բաժնետոմսերի սեփականատեր

Ռ.Հայրապետյանը դարձել է «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-Ի բաժնետոմսերի սեփականատեր

Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը  ներկայացրել է  Ռուբեն Հայրապետյանը կողմից  «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90% գնման հետ կապված պատմությունը:

1.Ռոբերտ Հարությունյանը և Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ' Ընկերություն) 32.467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը:

2.Ընկերությանն էր պատկանում Բջնի գյուղում մի փոքր տարածք:

3.Կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը կխլեն 02.10.2008թ. Ռոբերտ Հարությունյանից և Գոռ Դավթյանից առուվաճառքի պայմանագրով գնվել է նշված բաժնետոմսերը' Սարիբեկ Սուքիասյանի կնոջ' Ասպրամ Տոնոյանի անունով: Նշված պայմանագրի 9-րդ կետով Ռոբերտը և Գոռը հավաստել են, որ Ընկերության այլ բաժնետերերի, ինչպես նաև Ընկերության նկատմամբ պահպանվել է նախապատվության կիրառման օրենքով սահմանված բոլոր գործառույթները:

4.Բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո այդ Ընկերությունում 9 տոկոս բաժնետոմսեր ունեցող ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան' բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին, այն պատճառաբանությամբ, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը (այսինքն նախքան վաճառքը բաժնետոմսերը իրեն չեն առաջարկել):

5.Դատական գործընթացի ժամանակ Ասպրամ Տոնոյանը առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը' նույն պայմաններով ձեռք բերել բաժնետոմսերը' իր կողմից վճարած գումարը վերադարձնելով, ինչը գյուղ. նախարարության կողմից մերժվել է: Դրանով իսկ նախարարությունը հաստատել է իր հայցի ձևական և այլ նպատակներով ներկայացված լինելը:

6.15.05.2009թ. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Վճռի հետագա բողոքարկումները որևէ արդյունք չեն տվել:

7.Սակայն Գոռը և Ռոբերտը պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել' այս անգամ խոստանալով պահպանել օրենքի պահանջները: Այդ կապակցությամբ 22.05.2009թ. բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել Ռոբերտ Արևշատի Հարությունյանի, Գոռ Համլետի Դավթյանի և Ասպրամ Խաչիկի Տոնոյանի միջև (նոտարական կարգով):

8.10.01.2010թ. Գոռ Համլետի Դավթյանը և  Ռոբերտ Հարությունյանը գրավոր առաջարկներ են ուղարկել Ընկերության բաժնետերերին' որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները:

9.Փոքր բաժնետերերից մեկը, ով հանդիսացել է Գոռ Դավթյանի և Ռոբերտ Հարությունյանի նախկին աշխատակիցը (հաշվապահը), գրավոր ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը:

10.Դրանից հետո, այդ նույն փոքր բաժնետերն իր բաժնետոմսերը նվիրել է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդես գալով որպես նրա իրավահաջորդ 11.02.2010թ. Գոռին և Ռոբերտին թղթեր է ստորագրել տվել, որ ցանկանում է գնել այդ բաժնետոմսերը:

11.12.02.2010թ. Գոռ Դավթյանը փաստաբան Արա Զոհրաբյանից խնդրել է հանդիպում կազմակերպել Ս.Սուքիասյանի հետ, պատճառաբանելով, որ իր նկատմամբ Ռ.Հայրապետյանը և նրա մարդիկ ճնշումներ են գործադրում, ընդհուպ արգելանքներ են դրել կազմակերպությունների դրամական միջոցների վրա:

12.Հանդիպման ժամանակ որոշվել է նամակ գրել Ռուբեն Հայրապետյանին' հաղորդելով, որ բաժնետոմսերի վաճառքի առաջարկը չի ուղղվել Ռ.Հայրապետյանին, հետևաբար նա իրավասու չէ այդ գործարքը կատարել:

13.Փաստաբան Արա Զոհրաբյանը' Գոռ Դավթյանի խնդրանքով, կազմել է այդ նամակները, որը վերջինս ստորագրել է:

14.Գործնական հանդիպման ավարտից հետո Գոռ Դավթյանը դուրս է եկել Ս.Սուքիասյանի գրասենյակի շենքից, որի բակից ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել:

15.ՀՀ ոստիկանության այլ բազմաթիվ աշխատակիցներ ներխուժել են Սուքիասյանի գրասենյակը և ավերածություններ անելով, բերման ենթարկել Ս.Սուքիասյանին, իսկ հարակից շենքից նաև Ա.Ստեփանյանին:

16.Սարիբեկ Սուքիասյանը և Արտաշես Ստեփանյանը ձերբակալել են, իսկ այնուհետև նրանց նույնիսկ մեղադրանք է առաջադրվել:

17.Այս բոլոր գործողությունների արդյունքում, 22.02.2010թ., այսինքն Ս.Սուքիասյանի և Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց ընդամենը 10 օր անց,  Ռուբեն Հայրապետյանը Գոռ Դավթյանից և Ռոբերտ Հարությունյանից գնել է /համենայնդեպս նրանց հետ կնքել է պայմանագիր/ այդ պահին նրանց պատկանող բաժնետոմսերը, դառնալով Ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր:

Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են:

Այս խորագրի վերջին նյութերը