Լյուդմիլա Հարությունյան. «Այսօր հայ–թուրքական հարաբերություններ գոյություն չունեն»
Սոցիալական իրավունքի Եվրոպայի կոմիտեի անդամ, սոցիոլոգ ԼյուդմիլաՀարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ասել է, թե այսօր հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն։
-Այս չնչին խոսակցությունը հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ հարաբերություն կոչելը դժվար է այն պարզ պատճառով, որ մենք խոսում ենք մի բանի մասին, որը վաղուց կատարված պետք է լիներ. Թուրքիան վաղուց պիտի բացեր սահմանը։ Ի՞նչ է նշանակում Դավութօղլուի վերջին հայտարարությունը, որտեղ ուղիղ տեքստով ասում է, թե սահմանը երեք ամիս հետո նորից կփակեն, երբ Ղարաբաղում պատերազմ սկսվի։ Մի՞թե Թուրքիան մասնակից է այդ պատերազմին,-նշել է նա։
Ըստ Լյուդմիլա Հարությունյանի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումը միայն հոգեբանական ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։
-Այս հոգեբանական գործոնն օգնելու է Թուրքիային հասկանալ, որ Եղեռնի ճանաչման ժամանակը գալիս է, և Թուրքիայի նոր սերունդն այս ուղերձն ավելի հեշտ է ընկալում,-նշել է նա։
Լյուդմիլա Հարությունյանի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, մինչև Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, և մենք էլ պատրսատ չլինենք ընդունելու այդ մեղայականը։
Լյուդմիլա Հարությունյան. «Այսօր հայ–թուրքական հարաբերություններ գոյություն չունեն»
Սոցիալական իրավունքի Եվրոպայի կոմիտեի անդամ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ասել է, թե այսօր հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն։

7or.am