Հաստատվել է «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը»
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով' ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը»: Նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչները, հիմնված է տնօրենների ընտրության մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա: Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարևորագույն պայմաններ են սահմանված հավակնորդի' այդ դպրոցի զարգացման սեփական ծրագրի առկայությունը և դրա նե րկայացումը դպրոցի խորհրդին, ինչպես նաև հավակնորդի գործնական հմտությունները բացահայտելուն ուղղված հարցազրույցի անցկացումը, որի նպատակը ոչ թե հավակնորդի տեսական գիտելիքների գնահատումն է, այլ խորհրդի անդամների կողմնորոշմանը նպաստելը: Առավելապես հստակեցված են ընտրությանը մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որը հնարավորություն է տալիս խուսափել սուբյեկտիվ դրսևորումներից:
Հաշվի առնելով մասնակից բոլոր կողմերի շահերը' կարգում սահմանվել են ընտրության արդյունքների բողոքարկման հստակ մեխանիզմներ:
Նոր կարգի մշակման փուլում գերակա է դիտարկվել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրը և ներդրվել են դրանք չեզոքացնող համապատասխան մեխանիզմներ: