Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը
ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհավորում է աշխարհասփյուռ ողջ հայությանը, համատեղ ջանքերով ձեռք բերված, լուրջ հաղթանակի' ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը այս նվաճումը հատկապես կարևորում է, նշելով որ առաջին անգամ համաշխարհային հայկական լոբինգը /հատկապես ամերիկյանը ու եվրոպականը/ և Հայաստանի իշխանությունները / և կոալիցիան, և ընդդիմությունը/ գործեցին միասնաբար: Հայտնի է, որ հաղթական ձայների պակասը լրացվեց Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկա Հայաստանի ԱԺ պատգամավորական խմբի /հանրապետական և դաշնակցական պատգամավորների/ ու ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների / Հայ Ազգային Կոմիտեի և այլոց/, ԱՄՆ Հայկական դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ: ԵՀՄՖ-ի նախագահը հայտարարում է, որ, մինչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում, եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբիստներին սատարելու և ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար: Այս հաղթանակը պետք է մեզ օրինակ ծառայի հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծման ժամանակ. մերուժըմերմիասնությանմեջէ: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ ողջ հայությանը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը
ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհավորում է աշխարհասփյուռ ողջ հայությանը, համատեղ ջանքերով ձեռք բերված, լուրջ հաղթանակի' ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը այս նվաճումը հատկապես կարևորում է, նշելով որ առաջին անգամ համաշխարհային հայկական լոբինգը /հատկապես ամերիկյանը ու եվրոպականը/ և Հայաստանի իշխանությունները / և կոալիցիան, և ընդդիմությունը/ գործեցին միասնաբար: Հայտնի է, որ հաղթական ձայների պակասը լրացվեց Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկա Հայաստանի ԱԺ պատգամավորական խմբի /հանրապետական և դաշնակցական պատգամավորների/ ու ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների / Հայ Ազգային Կոմիտեի և այլոց/, ԱՄՆ Հայկական դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ: ԵՀՄՖ-ի նախագահը հայտարարում է, որ, մինչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում, եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբիստներին սատարելու և ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար: Այս հաղթանակը պետք է մեզ օրինակ ծառայի հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծման ժամանակ. մեր ուժը մեր միասնության մեջ է: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ ողջ հայությանը:
Եվրոպայի Հայկական Միություննրի Ֆորումի
նախագահություն