Ա. Գյուլը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ ցավով է ընդունել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման մասին լուրը։
«Մենք ցավում ենք այդ որոշման համար, և դրա հետևանքների համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։ Այդ որոշումը հակասում է հայ-թուրքական հարաբերություններին և կվնասի Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին»,- ասել է Ա. Գյուլը։
Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում էլ ասվում է, որ Անկարան դատապարտում է այդ որոշումը, որը թուրք ժողովրդին մեղադրում է մի հանցագործության համար, որը նա չի արել։
Թուրքիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը կանդրադառնա նաև թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերությունների վրա։