Տնտեսական

18.10.2018 23:02


Ամուլսարի հանքի հարակից համայնքների բնակիչները հավաքվել են Վայոց Ձորի մարզպետարանի մոտ (տեսանյութ)

Ամուլսարի հանքի հարակից համայնքների բնակիչները հավաքվել են Վայոց Ձորի մարզպետարանի մոտ (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզպետարանի մոտ այսօր հավաքվել էին Ամուլսարի հանքի հարակից համայնքների մոտ 150 բնակիչ, որոնք ազատվել են աշխատանքից Ամուլսարում փակված ճանապարհների պատճառով: Նրանք ասում էին, որ մի քանի հոգու պատճառով, հազարավոր ընտանքիներ զրկվել են օրվա ապրուստից:

Ասում էին նաև, թե կառավարության հետ հանդիպմանը իրենց ասել են, որ Ամուլսարի ճանապարհները փակող ակտիվիստների աղմուկը լսելի է, իսկ Ամուլսարի կողմնակիցները լուռ են, և հիմա իրենք որոշել են ցույց տալ, որ համայնքն իրականում կողմ է հանքի շահագործմանը, բայց մինչև հիմա համբերատար սպասել են:

Այսօր իրենք էլ են ստիպված բողոքի ակցիաներ անել, որպեսզի կառավարությունը իրենց էլ նկատի: Շատերը լավ աշխատավարձի հույսով վարկեր են վերցրել և այսօր մնացել են առանց աշխատանք և առանց երեխաներին կերակրելու միջոցի:

Մարզպետի հետ հանդիպմանը Ջերմուկ, Գորայք, Սարավան, Գնդեվազ համայնքների բնակիչներն ասացին, որ ակնկալում են շուտափույթ լուծում, որ վստահում են Լիդիանին և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է ապահովում Լիդիանը:

Շատերը նաև ասում էին, որ բնապահպանական ոչ մի խնդիր չկա, և ճանապարհները փակողները այլ օրակարգ ունեն:

Այս խորագրի վերջին նյութերը