Լրահոս

05.03.2010 10:17


Ադրբեջանցիները մեղադրում են Էրդողանին

Ադրբեջանցիները մեղադրում են Էրդողանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևը ադրբեջանական լրատվամիջոցները դիտարկում են նաև որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհեռատես քաղաքականության հետևանք։ Trend-ը գրում է, որ Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով վատացել են Թուրքիայի հարաբերությունները մի շարք դաշնակից երկրների՝ հատկապես Իսրայելի հետ։ «Գաղտնիք չէ, որ հրեական համայնքը ամենաազդեցիկն է  ԱՄՆ-ում, և քանի դեռ Թուրքիան ուներ նորմալ հարաբերություններ Իսրայելի հետ, նա գրեթե ապահովագրված էր հակաթուրքական քայլերից»,-գրում է Bakililar.az-ը։

Այս խորագրի վերջին նյութերը