Լրահոս

18.10.2018 10:01


Արագածոտնի մարզում բժշկական դիմակներով 2 անձ գիշերը փորձել են տուն թալանել

Արագածոտնի մարզում բժշկական դիմակներով 2 անձ գիշերը փորձել են տուն թալանել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ:

Նրանք կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում դիմակավորված անձանցից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին, որից հետո դիմել են փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը