Ս/թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված՝ «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ: Ոստիկանների վերոնշյալ գործողությունները պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց մասին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հաղորդումններ էին տրվել հանցագործությունների մասին, սակայն դրանք պատշաճ ընթացք չէին ստացել՝ օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չէին հարուցվել:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը չէր ներկայացել՝ իր կողմից ուղարկված պաշտոնեական գրությամբ դատարանին խնդրելով դատական նիստը հետաձգել՝ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր համապատասխան ստորաբաժանումներից ստանալու համար...:
Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունը կշարունակվի