Է. Նալբանդյան. «Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը»
Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում, միաժամանակ հնչեցնելով նաև գործընթացի դադարեցման սպառնալիքներ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները և դա չի արել:
Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր:
Այսինքն Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնց մասին հստակ ասվում է դեռեւս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:
Եվ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին, ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»: