Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ ՀովհաննեսՀովհաննիսյանի հետ
-Մարտի 1-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահաջ դրեց։ Որքանո՞վ եք հավանական համարում արտահերթի անցկացումը։
-Այն վիճակը, որ ստեղծվել է երկրում (ներքաղաքական զարգացումներ և հայ-թուրքական գործընթացների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման ճգնաժամի և դրա խոր հետևանքների հետ կապված արտաքին քաղաքական մարտահրավերներ, կոռումպացված բիզնես, չկայացած իշխանություններ և գործիչներ), առիթ է տալիս մտածելու, որ Հայաստանում մի օր պետք է համապետական ընտրություններ լինեն՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական։ Դա ի շահ հայոց պետականության և հայ ժողովրդի է։ Այնպես որ այդ ժամկետները, որ նշվել են Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, այն ժամկետներն են, որոնցից հետո եթե պրոցեսներն այսպես զարգանան, երևի երկրին արտահերթ ընտրություններն էլ չփրկեն։ Ժամկետներն իրենց բովանդակությամբ համապատասխանում են նրան, որ արտահերթ ընտրությունները միակ ձևն են՝ դրանցից հետո փորձելու ստեղծել մի նոր գործընթաց, որով փորձ կարվի դուրս գալ վերջին 10-12 տարվա ընթացքում ձևավորված և շատ խորացած ու իր լուծման գագաթնակետին հասած իրավիճակից։ Ոչ մի բան հավերժ չէ, ոչինչ անվերջ չէ։ Նեգատիվը, արտաքին քաղաքական ոչ հավասարակշռված և ոչ լուրջ մոտեցումները, ներքաղաքական, տնտեսական զարգացումները, օլիգարխիկ, կրիմինալ համակարգը կուտակվում, ակումլացվում են, և գալիս է մի կրիտիկական իրավիճակ, որը վերջին կաթիլն է ջրի, երբ ջուրն սկսում է թափվել բաժակից։ Այնպես որ, մի օր այդ օրը պետք է գար, և այդ օրը հիմա եկե՛լ է։
-Եթե, այդուհանդերձ, ՀԱԿ-ի նշած ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ չլինեն, այդ դեպքում ՀԱԿ-ն ի՞նչ է անելու ու ասելու։
-Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է այն, ինչ հիմա է անում, ինչ պետք է վաղն անի և ինչ կանի դրանից հետո, եթե ինչ-որ ձևով այդ ընտրությունները չլինեն։ Հայ ազգային կոնգրեսը պաշտպանում է հայ ժողովրդի և հայ հասարակության ճնշող մեծամասնության շահերը, և ՀԱԿ-ի ցանկությունն այն է, որ երկրում ձևավորվի ընդունելի իշխանություն, որը կհոգա և կմտածի սեփական ժողովրդի մասին և կլուծի բոլոր ներքին ու արտաքին այն մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև։ Հայ ազգային կոնգրեսը հո երկնքից մանանա չի՞ իջեցնելու կամ նոր բաներ չի՞ ասելու։ ՀԱԿ-ի խնդիրը վերը նշվածն է, և դա միշտ անելու է, մինչև հասնի իր նպատակին։
-Մարտ 2-ին հրավիրված ասուլիսում ՀԱԿ մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությանքաղխորհրդիանդամՍուրենՍուրենյանցն ասել էր, որ կողմնակիցչէժամկետներհայտարարելուն՝ ավելացնելով, որ պրոֆեսիոնալքաղաքականգործիչնիրավունքչունիժամկետներ նշել, իսկհետոկաշկանդվելնշվածժամկետներում։ Փաստորեն Դուք համամիտ չե՞ք նրա հետ, և չե՞ք կարծում, որ ժամկետ նշելով և այդ ժամկետում արդյունքի չհասնելով՝ Ձեր ընտրազանգավծն է՛լ ավելի կկորցնեք։
-Ես չգիտեմ՝ Սուրեն Սուրենյանցն ի՞նչ է ասել, բայց կարծեմ շատ հաճախ իրենց կուսակցությունն էր նման ժամկետներ նշում։ Ես այն քաղաքական գործիչներից եմ, որոնցից երևի չեք լսել, որ ժամկետ ասեն, և չեմ էլ ասում։ Խնդիրն այլ է։ Այնպես չէ, որ հստակ կարող ես ասել, որ այսօր իշխանափոխություն է լինում, բայց քաղաքական պրոցեսների զարգացումն ունի իր տրամաբանական ավարտը. քաղաքական պրոցեսների սկիզբը, զարգացումն ու ավարտը տրամաբանություն ունեն։ Ես ասում եմ, որ այդ ընթացքում՝ մինչև սեպտեմբեր, զարգացումներն այդ տրամաբանական ավարտը կունենան, և լուծումներ պետք է լինեն։ Լուծումներն անխուսափելի են, որովհետև էլ տեղ չկա՛։ Ռեզինը երբ ձգում են, կա՛մ պետք է կտրվի, որը շատ ցավոտ կլինի մեր պետության և հայ ժողովրդի համար, կա՛մ պետք է ինչ-որ ձևով երկու կողմերն էլ գան գիտակցության և այդ ռեզինը փորձեն լարվածությունից հանել։ Իսկ լարվածությունը հանելը համապետական ընտրություններն են։ Այսինքն, արտաքին և ներքաղաքական պրոցեսներին պետք է հայ ժողովրդին մասնակից դարձնեն։ Հայ ժողովուրդը ե՞րբ կարող է մասնակից դառնալ իր ճակատագրի որոշմանը։ Երբ իսկապես ազատ, արդար համապետական ընտրություններ լինեն։
-Երբ ասում եք՝ երկու կողմերն էլ գիտակցության պետք է գան, ո՞ւմ նկատի ունեք՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությա՞նը։
-Այո՛, իհարկե, ընդդիմությանն էլ։ Վերջապես այս երկրի համար պատասխանատու ենք մենք բոլորս։
-Այսինքն, Հայ ազգային կոնգրեսը հիմա դեռ գիտակցության չի՞ եկել։
-Կոնգրեսը ստեղծվել է մարդկային և համամարդկային արժեքների և սկզբունքների հիման վրա։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր այսօր թալանում են այս երկիրը և բերել հասցրել են այս վիճակին։ Խոսքն այսօրվա գործող իշխանությունների մասին է։ Սկսած գյուղապետից մինչև երկրի նախագահի ընտրությունները կեղծված են և լեգիտիմ չեն։ Այս երկրում չկա մի լեգիտիմ չինովնիկ, պաշտոնյա, պատգամավոր, նախարար և գյուղապետ։ Երկիրն ինչքա՞ն կարող է դիմանալ։
Հովհաննես Հովհաննիսյան
Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ
-Մարտի 1-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահաջ դրեց։ Որքանո՞վ եք հավանական համարում արտահերթի անցկացումը։
-Այն վիճակը, որ ստեղծվել է երկրում (ներքաղաքական զարգացումներ և հայ-թուրքական գործընթացների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման ճգնաժամի և դրա խոր հետևանքների հետ կապված արտաքին քաղաքական մարտահրավերներ, կոռումպացված բիզնես, չկայացած իշխանություններ և գործիչներ), առիթ է տալիս մտածելու, որ Հայաստանում մի օր պետք է համապետական ընտրություններ լինեն՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական։ Դա ի շահ հայոց պետականության և հայ ժողովրդի է։ Այնպես որ այդ ժամկետները, որ նշվել են Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, այն ժամկետներն են, որոնցից հետո եթե պրոցեսներն այսպես զարգանան, երևի երկրին արտահերթ ընտրություններն էլ չփրկեն։ Ժամկետներն իրենց բովանդակությամբ համապատասխանում են նրան, որ արտահերթ ընտրությունները միակ ձևն են՝ դրանցից հետո փորձելու ստեղծել մի նոր գործընթաց, որով փորձ կարվի դուրս գալ վերջին 10-12 տարվա ընթացքում ձևավորված և շատ խորացած ու իր լուծման գագաթնակետին հասած իրավիճակից։ Ոչ մի բան հավերժ չէ, ոչինչ անվերջ չէ։ Նեգատիվը, արտաքին քաղաքական ոչ հավասարակշռված և ոչ լուրջ մոտեցումները, ներքաղաքական, տնտեսական զարգացումները, օլիգարխիկ, կրիմինալ համակարգը կուտակվում, ակումլացվում են, և գալիս է մի կրիտիկական իրավիճակ, որը վերջին կաթիլն է ջրի, երբ ջուրն սկսում է թափվել բաժակից։ Այնպես որ, մի օր այդ օրը պետք է գար, և այդ օրը հիմա եկե՛լ է։
-Եթե, այդուհանդերձ, ՀԱԿ-ի նշած ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ չլինեն, այդ դեպքում ՀԱԿ-ն ի՞նչ է անելու ու ասելու։
-Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է այն, ինչ հիմա է անում, ինչ պետք է վաղն անի և ինչ կանի դրանից հետո, եթե ինչ-որ ձևով այդ ընտրությունները չլինեն։ Հայ ազգային կոնգրեսը պաշտպանում է հայ ժողովրդի և հայ հասարակության ճնշող մեծամասնության շահերը, և ՀԱԿ-ի ցանկությունն այն է, որ երկրում ձևավորվի ընդունելի իշխանություն, որը կհոգա և կմտածի սեփական ժողովրդի մասին և կլուծի բոլոր ներքին ու արտաքին այն մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև։ Հայ ազգային կոնգրեսը հո երկնքից մանանա չի՞ իջեցնելու կամ նոր բաներ չի՞ ասելու։ ՀԱԿ-ի խնդիրը վերը նշվածն է, և դա միշտ անելու է, մինչև հասնի իր նպատակին։
-Մարտ 2-ին հրավիրված ասուլիսում ՀԱԿ մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել էր, որ կողմնակից չէ ժամկետներ հայտարարելուն՝ ավելացնելով, որ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի ժամկետներ նշել, իսկ հետո կաշկանդվել նշված ժամկետներում։ Փաստորեն Դուք համամիտ չե՞ք նրա հետ, և չե՞ք կարծում, որ ժամկետ նշելով և այդ ժամկետում արդյունքի չհասնելով՝ Ձեր ընտրազանգավծն է՛լ ավելի կկորցնեք։
-Ես չգիտեմ՝ Սուրեն Սուրենյանցն ի՞նչ է ասել, բայց կարծեմ շատ հաճախ իրենց կուսակցությունն էր նման ժամկետներ նշում։ Ես այն քաղաքական գործիչներից եմ, որոնցից երևի չեք լսել, որ ժամկետ ասեն, և չեմ էլ ասում։ Խնդիրն այլ է։ Այնպես չէ, որ հստակ կարող ես ասել, որ այսօր իշխանափոխություն է լինում, բայց քաղաքական պրոցեսների զարգացումն ունի իր տրամաբանական ավարտը. քաղաքական պրոցեսների սկիզբը, զարգացումն ու ավարտը տրամաբանություն ունեն։ Ես ասում եմ, որ այդ ընթացքում՝ մինչև սեպտեմբեր, զարգացումներն այդ տրամաբանական ավարտը կունենան, և լուծումներ պետք է լինեն։ Լուծումներն անխուսափելի են, որովհետև էլ տեղ չկա՛։ Ռեզինը երբ ձգում են, կա՛մ պետք է կտրվի, որը շատ ցավոտ կլինի մեր պետության և հայ ժողովրդի համար, կա՛մ պետք է ինչ-որ ձևով երկու կողմերն էլ գան գիտակցության և այդ ռեզինը փորձեն լարվածությունից հանել։ Իսկ լարվածությունը հանելը համապետական ընտրություններն են։ Այսինքն, արտաքին և ներքաղաքական պրոցեսներին պետք է հայ ժողովրդին մասնակից դարձնեն։ Հայ ժողովուրդը ե՞րբ կարող է մասնակից դառնալ իր ճակատագրի որոշմանը։ Երբ իսկապես ազատ, արդար համապետական ընտրություններ լինեն։
-Երբ ասում եք՝ երկու կողմերն էլ գիտակցության պետք է գան, ո՞ւմ նկատի ունեք՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությա՞նը։
-Այո՛, իհարկե, ընդդիմությանն էլ։ Վերջապես այս երկրի համար պատասխանատու ենք մենք բոլորս։
-Այսինքն, Հայ ազգային կոնգրեսը հիմա դեռ գիտակցության չի՞ եկել։
-Կոնգրեսը ստեղծվել է մարդկային և համամարդկային արժեքների և սկզբունքների հիման վրա։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր այսօր թալանում են այս երկիրը և բերել հասցրել են այս վիճակին։ Խոսքն այսօրվա գործող իշխանությունների մասին է։ Սկսած գյուղապետից մինչև երկրի նախագահի ընտրությունները կեղծված են և լեգիտիմ չեն։ Այս երկրում չկա մի լեգիտիմ չինովնիկ, պաշտոնյա, պատգամավոր, նախարար և գյուղապետ։ Երկիրն ինչքա՞ն կարող է դիմանալ։
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը