«Ենթադրենք, թե ՀԱԿ-ի պահանջներին համապատասխան սեպտեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան, ո՞վ է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն» հարցին ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը պատասխանել է.
-Բայց դա ի՞նչ էական է։
-Հետաքրքիր է։
-Հայ ազգային կոնգրեսն իր կազմից շատ քաղաքական գործիչներ ունի, որոնց կարող է որոշել և առաջադրել։ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կլինի բացառապես իր որոշումը, մնացածը ժամանակը ցույց կտա։ Դուք հաճախ մեզ եք մեղադրում անձնավորելու մեջ, բայց խնդիրը դուք ավելի շատ եք անձնավորում։ Հայաստանին այսօր անհրաժեշտ են ընտրություններ։ Եթե տեղի ունենան նորմալ, արդար, թափանցիկ ընտրություններ, ով ուզում է՝ թող հաղթի։
-Իսկ եթե տեղի չունենա՞ն։
-Եթե տեղի չունենան, ՀԱԿ-ը, այդ թվում նաև ես, նորից կգիշերեմ հրապարակում, ձեզ էլ կհրավիրեմ ինձ հետ միասին գիշերելու։
Տեր–Պետրոսյանը կրկին կառաջադրվի՞

-Չե՞ք վախենում, որ մարտի 1 կլինի։
-Մենք ոչնչից չենք վախենում։
7or.am