Քաղաքական

16.10.2018 19:55

Փոխվարչապետն ու «Ծառուկյան» խմբակցության անդամները քննարկել են խորհրդարան անցնող 4-րդ ուժի անցողիկ շեմի հարցը

Փոխվարչապետն ու «Ծառուկյան» խմբակցության անդամները քննարկել են խորհրդարան անցնող 4-րդ ուժի անցողիկ շեմի հարցը

Քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» խմբակցության և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ հակասություն ունեն խորհրդարան անցնող չորրորդ ուժի անցողիկ շեմի հարցում, առաջարկում են շեմը բարձրացնել:

«Խորհրդարանն իրոք պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը կարծիքը: Մեզ համար եթե սկզբունքային կետերն ընդունվում են, բնականաբար «Ծառուկյան» խմբակցությունը միասնական ձևով կողմ կքվեարկի, մենք հիմա քննարկումների փուլում ենք, երբ տեղափոխվի աշխատանքային փուլ, մեր առաջարկները կներկայացնենք»,-ասաց Էնֆիաջյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դրական գնահատեց քննարկումը: Ինչ վերաբերում է խմբակցության առաջ քաշած հարցին շեմի վերաբերյալ, Միրզոյանն ասաց. «Եկանք այն փոխզիջման, որ չորրորդ ուժը կարող է հայտնվել ֆրակցիայում, եթե հավաքել է առնվազն 2% քվե»,-ասաց Միրզոյանը:

Այժմ Արարատ Միրզոյանը հանդիպում է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ:

Աղբյուրը՝ Հետք

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։