ՀԱԿ մամլո խոսնակ. «Ցեղասպանության հարցում ամենացավալին արդեն տեղի է ունեցել»
-Մի քիչ դժվար է հավատալ, որ Միացյալ Նահանգները կզոհի անվտանգության, տնտեսության և ընդհանրապես Միջին Արևելքում իր կենսական շահերը Ցեղասպանության ճանաչման համար։ Դա տեղի չի ունենա,-ասել է Արման Մուսինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ՀԱԿ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։
-Ցեղասպանության հարցում ամենացավալին արդեն տեղի է ունեցել,-նշել է ՀԱԿ մամլո խոսնակն ու ավելացրել, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ըստ էության սպառվել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը համաձայնել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության պատմական իրողության փաստը։
-Այս պայմաններում ես հակված չեմ կանխատեսել, թե կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Ցեղասպանությունը, -Մուսինյանի այս խոսքերին հաջորդել է հարցը, թե ոչ մի ցույց չե՞ն անելու,-ցույց պետք է անել այս իշխանության դեմ, որ այդ Ցեղասպանությունը տարել նվիրել է թուրքերին։ Մենք ցույցի հասցեատերն ենք։

7or.am