Ա. Մուսինյան. «Իշխանության մեջ շատերն են արդեն խոսում դրա մասին»
-Այն, ինչ կազմում էր Սերժ Սարգսյանի լեգիտիմության հիմքը, խայտառակ ձախողում ապրեց։ Դա հայ-թուրքական գործընթացն էր,-այսպես է պատասխանել Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը լրագրողի հարցին, թե ի՞նչն է ՀԱԿ-ին հիմք տալիս ասելու, որ ամեն ինչ տանում է իշխանափոխության։
-Երկու տարվա քաղաքականության ընթացքում իշխանությանը չհաջողվեց ստեղծել մի հիմք, որը կապահովեր այս իշխանության մոնոլիտությունն ու ամրությունը։ Իշխանության մեջ շատերն են արդեն խոսում դրա մասին։ Բոլորը հասկանում են, որ շատ ծանր գործընթացներ են գնում և՛ հայ-թուրքական, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Այս գործընթացները բերելու են անխուսափելի ճեղքերի՝ դրան գումարելով այն ֆիասկոն, որը կրեց Սերժ Սարգսյանի իշխանությունն արտաքին քաղաքականության ոլորտում, և ֆիասկոների նոր դրսևորումներ, ցավոք, դեռ կլինեն։ Այս ամենին այս վարչախումբը չի դիմանալու։

7or.am