Վահրամ Աթանեսյան. «Թուրքիան միանշանակորեն հանդես է գալիս որպես հակամարտության կողմ»
«Տեսակետ» մամուլի ակումբում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհուրդ է տվել չհետևել «ադրբեջանական ցածրագույն մակարդակի պաշտոնյաների, զանազան հասարակական կազմակերպությունների և ինքնակոչ անձանց հայտարարություններին»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությանը («Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն: Իսկ եթե Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվի, և ստիպված լինենք դարձյալ փակե՞լ սահմանադուռը»), Վահրամ Աթանեսյանն ասել է.
-Դա նշանակում է, որ Թուրքիան միանշանակորեն հանդես է գալիս որպես հակամարտության կողմ, այսինքն՝ Թուրքիայի արտգործնախարարը, փաստորեն, խոստովանում է, որ 1993-ին Հայաստանի սահմանն իրենք փակել են որպես թշնամական ակցիա Հայաստանի հանդեպ, և եթե վաղն ինչ-որ իրավիճակ էլ ստեղծվի, ապա կրկին ստիպված կլինեն փակել, այսինքն՝ Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ մեկ միասնական պետություն։ Դա արդեն Թուրքիայի խնդիրն է՝ ինչպես է միջազգային հանրությանը ներկայանալու որպես հակամարտության կողմ։ Չէ՞ որ հակամարտության կողմ լինելը միայն իրավունք չէ. դա նաև պատասխանատվություն է։ Ինչպե՞ս է Թուրքիան միջազգային հանրության առջև մեկնաբանելու իր կեցվածքը, որ Հայաստանի հանդեպ գործադրում է պատերազմական իրավիճակին հարիր գործողություն,-ընդգծել է նա։

7or.am