Լրահոս

04.03.2010 16:54


Մարքսիստ. «Այս նախագահն անհրաժեշտության դեպքում կճողոպրի»

Մարքսիստ. «Այս նախագահն անհրաժեշտության դեպքում կճողոպրի»

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ինչքան էլ ԱՄՆ-ը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, միևնույն է, վերջինը երբեք չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, որովհետև դրանով իսկ իր ապագա մաստնատման ճակատագրի տակ կստորագրի։

-Հայ ժողովրդի պատմության մեջ այդ արձանագրությունները կմտնեն որպես արցախյան վիկինգների դիվանագիտական ավանտյուրա։ Այդ դիվանագիտական ավանտյուրայի «կանյոկը» Սահմանադրական դատարանի դիվան բաշի ուստա Գագոն դարձավ,- «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է Դ. Հակոբյանը,- այս դիվանագիտական  ավանտյուրայի համար մեր ժողովուրդը շատ թանկ կվճարի։ Սա ուղղակի դիվանագիտական ղումարբազություն և խոհանոցում պատրաստված մի բանսարկություն է։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցին, ապա Մարքսիստական կուսակցության նախագահը համոզված է, որ դրա լուծման ռազմավարական դոկտրինը կտան նոր իշխանությունն ու նոր նախագահը.

-Այս նախագահից ոչինչ մի՛ սպասեք. անհրաժեշտության դեպքում նա կճողոպրի, բայց չի ստորագրի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը