Դ. Հակոբյանը ՀՀ կառավարության և ՀԱԿ–ի ծրագրերն անվանել է «чебурашкина речь»
-Երկրին հարկավոր է սկզբունքորեն նոր տնտեսական քաղաքականություն,-«Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարել է Մարքիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հավելելով,- ամեն մի երկիր հեշտ ու արագ է անառականում, եթե նրան անառակացնողը բռնապետական կառավարությունն է։
Նշելով, որ նաև ՀՀ վարչապետը չի տիրապետում տնտեսագիտական էլեմենտար գիտելիքներին և օրենքներին՝ Դ. Հակոբյանը ներկայացրել է նոր տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ քայլերը։
-Կառավարությունը հոխորտում է, թե, իբր, հարկավոր է կատարելության հասցնել հարկային վարչարարութունը, որպեսզի բյուջեն լցնենք, ընդդիմությունն էլ իր «100 քայլ»-ի մեջ առաջարկում է անցնել, այսպես կոչված, երկրաչափական պրոգրեսիվ հարկահանության։ Երկուսի համար էլ համարձակ կարող եմ ասել՝ чебурашкина речь,- ասել է Դ. Հակոբյանը,- թագավորը ժողովրդի ձայնը չի ուզում լսել։ Ժողովրդի և երկրի ներքին դրության մասին ուզում է հասկացություններ ու պատկերացումներ կազմել ժողովրդին կեղեքողների, ժողովրդի արյունը ծծողների միջոցով։ Երկրի բարոյական, քաղաքական, սոցիալական և տնտեսական անկումը կատարյալ է։

7or.am