Լրահոս

04.03.2010 16:00


Ա. Մուսինյան. «Կառուցողական ընդդիմությունը տխմար բառ է»

Ա. Մուսինյան. «Կառուցողական ընդդիմությունը տխմար բառ է»

-Մենք ուրախ կլինենք, եթե իշխանություններն իրականացնեն ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլը», որովհետև այն օգնելու էր բարձրացնել հասարակության բարեկեցության մակարդակը, օրենքի իշխանությունը, բայց այս իշխանությունները դա անելու ունակ չեն։ Նրանք  չեն կարող պայքարել իրենց դեմ,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, -«100 քայլ»-ով ՀԱԿ-ն ընդամենը ցույց է տվել իր մոտեցումները, թե ինչպես կարող ենք մենք, ինչպես Հ. Բագրատյանն է ասում, այս փոսից հանել երկիրը։ Սրանք այդ քայլերն են։ Կկատարե՞ն իշխանություններն այդ քայլերը՝ լավ (թեև ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ դա տեղի չի ունենալու), ոչ՝ այդ ծրագիրը կմնա այն ուժին, որն իշխանափոխությունից հետո կգա, դա կիրականացնի։

«Կարելի՞ է ենթադրել, որ այդ «100 քայլը» և հետագա մյուս ծրագրերը համագործակցության առաջարկ են իշխանություններին, կամ դա նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ-ն արմատական ընդդիմությունից վերածվում է կառուցողական ընդդիմության» հարցերին Արման Մուսինյանը պատասխանել է.

-Մենք մեր մոտեցումները ներկայացնում ենք հասարակությանը՝ ասելով՝ ինչն է ճիշտ այս երկրի համար, և պայքարում ենք նրա համար, որ մեր մոտեցումները կյանքի կոչվեն։ Թե իշխանությունը դա կյանքի կկոչի, դրանից բացարձակապես չի բխում, որ Կոնգրեսը համագործակցում է իշխանությունների հետ, կամ Կոնգրեսն արմատականից վերածվել է կառուցողական ընդդիմության։ Կներե՛ք, բայց դա տխմար բառ է ինձ համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը