ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Ես խորհուրդ եմ տալիս չօգտագործել «ազատագրյալ տարածքներ» կամ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը»
-Ես խորհուրդ եմ տալիս չօգտագործել «ազատագրյալ տարածքներ» կամ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը. գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի սահմաններ, փաստացի տարածք։ Այդ տարածքն ամրագրված է ԼՂՀ սահմանադրությամբ, և շրջանառությունից այլևս պետք է դուրս գան «ազատագրյալ» (ազատագրված) տարածքներ, «բռնատեղահանվածներ», «վերաբնակիչներ» և նման այլ «ձևակերպումները»։ Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ԼՂՀ տարածք, ԼՂՀ քաղաքացիներ, ովքեր ապրում են ԼՂՀ իշխանությունների իրավազորության ներքո գտնվող ներկա փաստացի տարածքներում,- «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։
Ինչ վերաբերում է վերաբնակեցման քաղաքականությանը, նա նշել է, որ պետք է օգտագործվի ոչ թե «վերաբնակեցում», այլ «հայրենադարձություն» տերմինը, քանի որ 1923-1988թթ., գտնվելով ԱԽՍՀ կազմում, ԼՂԻՄ-ը ենթարկվել է դեմոգրաֆիական ագրեսիայի։ Այս առումով նա նշել է, որ հայրենադարձության քաղաքականության ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ԼՂՀ պետական բյուջեի հնարավորությունների սահմաններում. «ԼՂՀ կառավարությունն այս պահին ավելին անել չի կարող, բայց այդ քաղաքականությունն իրականացվում է»։
Նա նշել է, որ ուրախալի է այն հանգամանքը, որ նախկինում «վերաբնակեցվող» կոչվող շրջաններից մեկում՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում, վերջին տարիներին բնակչության ներքին բնական աճ է նկատվում»։

7or.am