Լրահոս

08.12.2010 13:09


ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծով 5,6մլրդ դրամով ավելացել են պաշտպանությանը հատկացվող ծախսերը

ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծով 5,6մլրդ դրամով ավելացել են պաշտպանությանը հատկացվող ծախսերը

Խորհրդարանը սկսել է ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ խմբակցությունների, անհատ պատգամավորների կողմից ստացվել է 616 առաջարկ, որոնց ֆինանսական արժեքը կազմում է 26,1մլրդ դրամ: Առաջարկներից ընդունվել և 2011թ. պետական բյուջեի նախագծում ներառվել է 216-ը: Ֆինանսների նախարարի խոսքերով' մյուս առաջարկների չընդունման հիմնական պատճառը ռեսուրսների սահմանափակվածությունն ու բյուջեի ընդհանուր ցուցանիների մեջ չտեղավորվելն է: Կատարված փոփոխությունները պետական բյուջեի ծախսային և եկամտային մասն ավելացրել են 2,4մլրդ դրամի չափով:

Հատկանշական է, որ ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծով էականորեն' 5,6մլրդ դրամով ավելացել են պաշտպանության ծախսերը:

-Ասեմ, որ սա հանրապետության նախագահի առաջարկն է, իր և ՀՀԿ–ի նախաձեռնությունը: Կարծում ենք, որ մենք սրանով կապահովենք այն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ կլինեն երկրի պաշտպանունակությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար,-հայտարարել է Ֆինանսների նախարարը:

Նա նաև նշել է, որ կատարված փոփոխությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել բյուջեի դեֆիցիտի վրա:

-2011թ. պետական բյուջեն կհատի խորհրդանշական 1 տրիլիոն դրամի սահմանագիծը: Մենք կունենանք 1 տրիլիոն, 1 մլրդ դրամի ծախսային մաս,-նշել է Տ. Դավթյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը