Լրահոս

04.03.2010 15:52


Հայկական կողմի պատասխանը Ադրբեջանի ԱԳ նախարարին կտրվի Փարիզում

Հայկական կողմի պատասխանը Ադրբեջանի ԱԳ նախարարին կտրվի Փարիզում

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է Ադրբեջանի կողմից ընդունված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի պատասխանը։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ադրբեջանական կողմին կներկայացնեն հայկական կողմի պատասխանները,-ասել է նա։

Էլհան Պոլուխովի խոսքերով՝ Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի հետ։

-Հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմանի հարաբերություններ, տարածաշրջանում ընթացող իրադարձությունները, ղարաբաղյան հակամարտությունը,-հայտարարել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը