Լրահոս

12.10.2018 11:48


Երևանում բախվել են Volkswagen Touareg-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 7 վիրավոր

Երևանում բախվել են Volkswagen Touareg-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 7 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետևաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը