Լրահոս

04.03.2010 15:21


Եթե իմանայի՜ն....

Եթե իմանայի՜ն....

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, թե բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է եղել, որ արձանագրությունների վավերացումն ու հարաբերությունների հաստատումը պետք է լինեն առանց նախապայմանների։

-Ճիշտ է, արձանագրություններում կային ձևակերպումներ, որոնց կարելի էր տարբեր մեկնաբանություններ տալ և օգտագործվել Թուրքիայի կողմից։ Դուք գիտեք, որ այդ կետերը կային, որոնք տեղիք են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ մեր քաղաքական գործիչների կողմից, բայց ՍԴ-ն իր որոշման մեջ հստակ տվեց այն սահմանումները, որոնցով պետք է մեկնաբանվեն այդ դրույթները,-նշել է նա։

Հարցին՝ ո՞վ է մեղավոր, որ նման կերպ են եղել ձևակերպումները, նա պատասխանել է, թե բանակցությունների ընթացքում եղել են պայմանավորվածություններ, թե որ կետն ինչպես է մեկնաբանվում։

-Եթե հիշում եք, նույնիսկ թարգմանության ժամանակ վեճ կար, թե անգլերեն այդ բառը երբ թարգմանում ենք, հայերեն ի՞նչ բովանդակություն ունի,-նշել է նա։

Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ մեր դիվանագիտական համակարգը փնթի է աշխատել, նա ասել է՝ ոչ։

-Եթե իմանայինք, որ թուրքերն անպայման փորձելու են պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ կետը կամ ուրիշ խնդիրներ այլ կերպ մեկնաբանեին, բնականաբար, այդ կետերն այլ ձևակերպումներով կլինեին,-նշել է նա։

«Չգիտեի՞ն, որ կարող է նման կերպ մեկնաբանվել» հացին նա պատասխանել է՝ հիմա էլ չգիտեն։

Այս խորագրի վերջին նյութերը