Ա. Մուսինյան. «Իշխանափոխության հանձնաժողովը ՀԱԿ կենտրոնական գրասենյակն է»
-Իշխանությունը շատ շփոթված վիճակում էր. նույնիսկ իրենց արձագանքներից կարելի էր դա դատել։ Նրանք հիմա փորձում են մտածել հակադարձ ռազմավարություն Կոնգրեսի քաղաքական միջոցառումներին և ակտիվությանը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտիմեկյան հանրահավաքին՝ ասել է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը,-առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, կտեսնենք, թե ինչ դրսևորումներ ունեն դրանք։ Մենք արդեն որոշակի գաղափար ունենք այդ մասին, բայց վստահ եմ, որ դա էլ չի օգնի,-ավելացրել է Արման Մուսինյանը։
-Ստվերային կառավարության գաղափարը մենք առաջ ենք քաշել դեռ 2008թ. մայիսին։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են։ Այսօր Կոնգրեսը բոլոր ոլորտներում ունի համապատասխան հանձնաժողով։ մենք հարմար գտանք, որ ստվերային կառավարությունը ոչ թե լինի մեր պատկերացրած անձնավորված կառավարությունը, այլ դրանք լինեն հանձնաժողովներ, որոնք համապատասխան ուղղություններով աշխատանք են տանում։
«Իշխանափոխության հանձնաժողով ունե՞ք»,- հնչել է հարցը։
-Իշխանափոխության հանձնաժողովը հենց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակն է, որը թարգմանաբար կարող եք ներկայացնել որպես իշխանափոխության հանձնաժողով, ինձ էլ՝ հանձնաժողովի մամլո խոսնակ,-պատասխանել է Արման Մուսինյանը։

7or.am