Լրահոս

04.03.2010 14:29


Դ. Հակոբյանը հայտարարել է, որ ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովուրդը հիասթափված է

Դ. Հակոբյանը հայտարարել է, որ ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովուրդը հիասթափված է

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասել է, որ ժողովուրդը հիասթափած է Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից։

-Ժողովրդի եզրակացությունն այս միտինգից հետո հետևյալն է՝ խոր հիասթափություն, հատկապես Կոնգրեսի ղեկավարների անվճռականության, վախկոտության և անհեռատեսության պատճառով,- ասել է Դ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ն ի զօրու չէ քաղաքական ճգնաժամ հասունացնել և կրիտիկական զանգված հավաքել.

-Այստեղ առաջին հերթին հարկավոր է լուրջ գաղափարական կապիտալ, որը մենք, փաստորեն, «100 քայլ» տնտեսական ծրագրի մեջ չտեսանք, երկրորդ՝ ես ինչ-որ չափով все таки ճիշտ էի, երբ նախագահական ընտրություններից անմիջապես հետո գոռացի՝ Акелла промаxнулся, стае нужен новый важак: ловкий, смелый, xрабрый, умный, այսինքն՝ կա այն խարիզմատիկ անհատականության պակասությունը, որը կարող է մասսաներին ոգևորել և նոր մարտերի առաջնորդել։ Ինչքան էլ մենք գլխիկոր հարգում ենք Լևոն Տեր-Պետրոսյանին որպես լիբերալիզմի մեր ուսուցիչ, մեր առաջին նախագահ, բայց, այնուամենայիվ, նոր լիդերի քաղաքական անհրաժեշտությունն ուղղակի պատմության և ժամանակի թելադրանք է, և այս կապակցությամբ նրա հետ զուգահեռ նոր անհատականություններ են հարկավոր արենա դուրս գալու համար, որովհետև ժողովուրդն ասում է՝ եթե կես միլիոնանոց բանակը նրա ոտքերի տակ, նա չկարողացավ վերցնել իշխանությունը, ապա այդպիսի էլեկտորատ դժվար թե երբևե դուրս գա մարտի դաշտ։

Դ. Հակոբյանը հավելել է նաև, որ գերագույն խնդիրը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից ազատվելն է կամ նրան փոխարինելը մեկ այլով, այլ նրա կողքին կանգնած կադրային շքախմբի փարթամացումը և ազգային քաղաքական և տնտեսական մտքի տիտանների ընդգրկումը։

-Կոնգրեսի կադրային քաղաքականության մասին ես ժամանակին ասել եմ՝ как французские Бурбоны, не учли горькие уроки истории, особенно в кадровой политике, как были, так и остаются жалкими балтунами,- նշել է Մարքսիստական կուսակցության նախագահը՝  եզրափակելով, որ ընդդիմությունն իզուր է հույսեր փայփայում, որ խորհրդային սցենարով իշխանությունն ինքնուրույն կփլվի, իրենք էլ տեր կկանգնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը